Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր` ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանքային փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Վթարի վայրում ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատանքներ են կատարում «Լոռու ՃՇՇ» ՓԲ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲ-ի աշխատակիցները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհը բացվելուն պես կտրվի լրացուցիչ հաղորդակցություն:
Իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ը ծածկվել է ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
ԱԻՆ-ի հավաստիացմամբ` այս պահի դրությամբ արգելափակված ավտոմեքենաներ չկան, ավտոճանապարհը մաքրում են: