Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երկրորդ անգամ է, ինչ հետաձգվում է անցած տարեվերջին «Կանազի» հոսպիտալում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված աղմկահարույց քրեական գործով դատական նիստը: Նախորդ նիստը հետաձգվել էր մեղադրող դատախազի և 4 ամբաստանյալներից երեքի պաշտպանների չներկայանալու պատճառով:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված` այսօրվա դատական նիստին էլ չէին ներկայացել ամբաստանյալ Ռազմիկ Մանուկյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը և Դավիթ Մարկոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Վերջինս, ի դեպ, իր պաշտպանյալների հարազատներին արգելել է առանց իր իմացության մեկնաբանություններ տալ լրագրողներին: Այդ մասին տեղեկացանք այսօր, երբ դատական նիստի հետաձգումից հետո փորձեցինք զրուցել Դավիթի ծնողների հետ:
Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 զինծառայողի: Ամբաստանյալներ Ռազմիկ Մանուկյանի և Արշակ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտվել կալանավորումը, իսկ Դավիթ Մարկոսյանի և Գարեգին Դանիելյանի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Այսպես` շարքային զինծառայող Ռազմիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «գտնվելով ստացիոնար բուժման մեջ ՀՀ ՊՆ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, ալկոհոլի ազդեցության տակ, նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ՝ մի խումբ անձանցով, բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, հոսպիտալի հրամանատար, բ/ծ փոխգնդապետ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը: Ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով` կողապահարանը որպես զենք օգտագործելով, նետել է, համապատասխանաբար՝ Ռ.Մանուկյանը` Ս.Օհանյանի ուղղությամբ: Իսկ Ա.Թորոսյանը՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ, այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ՝ մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել»:
Իսկ զինծառայող Գարեգին Դանիելյանն էլ մեղադրվում է «հոսպիտալում` իրենից բջջային հեռախոսն ուզելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում իրեն հայհոյելու և հարվածելու համար բռնություն գործադրելով՝ ոտքով մեկ անգամ ժամկետային զինծառայող Դավիթ Մարկոսյանի ոտքին հարվածելու մեջ»: