|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆոյսբուքյան էջում գրում է. «Այս տարվա հունվարին ներգրավվել եմ որպես «Դոլմամա» ռեստորանի սեփականատերերի ներկայացուցիչ՝ իրենց անշարժ գույքը «պետության կարիքների համար» օտարելու գործով: Դատավարությունն առանց իմ վստահորդների արդեն ընթանում էր և հունվարի 19-ին՝ մեկը մյուսի հետևից նշանակված էին դատական նիստեր՝ այն էլ դատաքննություն: Հունվարի 18-ին դատարանին դիմել եմ նիստը հետաձգելու խնդրանքով՝ ներկայացնելով գրասենյակ համապատասխան դիմում և կից փաստաթղթերը:
Դատարանը առանց ինձ իրականացնում է դատաքննություն և ըստ datalex-ի փետրվարի 3-ին նշանակում վճիռների հրապարակման օր: Այսօր ծանոթացա գործի նյութերին և պարզեցի, որ դատարանի գրասենյակը չգիտես ինչու իմ դիմումների վրա նշել է, որ դրանք ստացվել են հունվարի 19-ին, այլ ոչ թե 18-ին, և դատաքննության ավարտից հետո: Նման տեսակի բացահայտ խախտումներ վաղուց չէի հանդիպել»: