կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-26 15:28
Իրավական

Իրավիճակը անթույլատրելի է, շարունակում ենք մեր պաշտպանյալի և քննիչի որոնողափրկարարական աշխատանքները. փաստաբան

Իրավիճակը անթույլատրելի է, շարունակում ենք մեր պաշտպանյալի և քննիչի որոնողափրկարարական աշխատանքները. փաստաբան
 Ալեքսանդր Կոչուբաևը անդրադարձել է իր  պաշտպանյալ Գրիգոր Պետրոսյանի ձերբակալմանը, նշելով. 
 
Մենք գիտեինք 21-րդ դարում անհնար է կորցնել պաշտպանյալին և քննիչին։ Այսօր դա եղավ հնարավոր։ Ակնհայտ քաղաքական դրդապատճառներով մեր պաշտպանյալը դարձել է ընտրակաշառք տված անձ և ձերբակալվել, քրեական գործը հիմնված է միայն բամբասանքների վրա, սա արվել է ընդդիմադիր դաշտին ճնշել փորձելու համար։ Առավոտից չենք գտնում մեր պաշտպանյալին, քննիչին որպեսզի ներգրավվենք, անգամ չենք կարողանում տեսակցել մեր պաշտպանյալին։ Փորձել ենք օգտագործել ՄԻՊ հնարավորությունները, սակայն առայժմ անարդյունք։
Իրավիճակը անթույլատրելի է, շարունակում ենք մեր պաշտպանյալի և քննիչի որոնողափրկարարական աշխատանքները։