կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 20:21
Հասարակություն

Նոյեմբերի 21-ից «Վահագնի» թաղամասի մուտքի հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույց

Նոյեմբերի 21-ից «Վահագնի» թաղամասի մուտքի հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույց

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի նոյեմբերի 21-ին Երեւան քաղաքի Աշտարակի խճուղում՝ «Վահագնի» թաղամասի մուտքի ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ եւ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ այսուհետ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: