|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Այսօր` ժամը 10.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կողաշրջվել է ՊՆ-ին պատկանող Sadko մակնիշի ավտոմեքենան:
Yerkir.am-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ վթարի արդյունքում 6 զինծառայող է տուժել, նրանց տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Մեզ հետ զրույցում Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ այս պահին տուժած զինվորներին հետազոտում են: