|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունիսի 4-6-ը Երևանում կանցկացվի «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին:
Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ ՀՀ-ից և Արցախից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, նաև ժառանգության պահպանության ոլորտում գործող կազմակերպություններ:
Կքննարկվեն Հայաստանի և արտերկրի պատմամշակութային ժառանգության պահպանման և ընդլայնման նոր սահմանները` ելակետ դառնալով ապագա հետազոտությունների և ծրագրերի համար, նաև նպաստելով տարբեր փորձագետների և կազմակերպությունների միջև բազմառարկայական կապերի և համագործակցության ձևավորմանը:
Գիտաժողովը կնշանավորի նաև 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի ԱԳՆ-ի միջև ստորագրված, «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրով» իրականացվող ծրագրի ավարտը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը: