Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի մարտի 9-17-ը Երևանը կհյուրընկալի Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ միջազգային գագաթաժողովը՝ «Երևան 2019»-ը՝ մայրաքաղաքում հավաքելով շուրջ 300 երիտասարդների Եվրոպայի 40 երկրներից։ «Երևան 2019»-ը մինչ այսօր Հայաստանում կազմակերպված ամենամեծ միջազգային երիտասարդական կոնֆերանսն է լինելու, որի շրջանակներում երիտասարդ առաջնորդները հանդիպումներ են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ երկրների դեսպաննների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ԵԵՊ հայաստանյան ներկայացուցչությունից:
Գագաթաժողովի խորագիրն է՝ «Հաղթահարելով գլոբալ մարտահրավերները միասին», որի շուրջ Հայաստան ժամանած Եվրոպայի առաջադեմ կրթական հաստատությունների ուսանողները քննարկումներ կանցկացնեն համապատասխան հանձնաժողովներում։ Քննարկուﬓերի փուլից հետո մասնակիցների առաջարկած բանաձևերը կներկայացվեն Եվրոպական երիտասարդական պառլաﬔնտի՝ Բեռլինում գտնվող գրասենյակ, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր մարﬕնների: