Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիշեցնենք, որ գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն տեղի էր ունեցել 2 տարի առաջ՝ 2017-ին, որին աշխարհի 76 երկրից մասնակցության հայտ ներկայացրեց 955 արվեստագետ՝ 3230 աշխատանքով, սակայն սկզբնական փուլը հաղթահարեց 50 երկրի 227 արվեստագետ՝ 447 աշխատանքով:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե- 2017»-ի ժյուրիի կազմում էին Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի նախագահ, արվեստի մագիստրոս Ինգա Հեամեգին՝ Էստոնիայից /ժյուրիի նախագահ/, Ֆրայբուրգի քաղաքապետարանի Մշակութային գրասենյակի ղեկավար Ախիմ Քյոնեկեն՝ Գերմանիայից /ժյուրիի փոխնախագահ/, Բազելի Քրիստոֆ Մերիան հիմնադրամի Արվեստագետների փոխանակման «Atelier Mondial» միջազգային ծրագրի ղեկավար, դոկտոր Ալեքսանդրա Շտեհելին՝ Շվեյցարիայից, «Կրակովի Գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե»-ի խորհրդի անդամ, Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստի մագիստրոս Սոնա Հարությունյանը՝ Հայաստանից:
Երկու օր տևած լարված, քննարկումներով լի ընտրությունից հետո միջազգային ժյուրին որոշեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե- 2017»-ի հաղթողների և մրցանակակիրների անունները.
Գլխավոր մրցանակ՝ Դարինա Պիևա /Բուլղարիա/
Առաջին մրցանակ՝ Թոմաշ Վինիարսկի /Լեհաստան/
Երկրորդ մրցանակ՝ Մինյե Ժանգ /Չինաստան/
Երրորդ մրցանակ՝ Արման Վահանյան /Հայաստան/
Ընտրության ընթացքում ժյուրին սահմանել էր ևս երկու մրցանակ.
Ժյուրիի Հատուկ մրցանակ` Ուլրիխ Վոլֆ /Գերմանիա/
Ժյուրիի անդամ դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբայի Հատուկ մրցանակ՝
Գուդրուն Կոպպել /Էստոնիա/
Երևանյան առաջին բիենալեի Պատվոգրերին արժանացան հետևյալ արվեստագետները (այբբենական կարգով).
Շերին Ադնան /Իրաք, Քուրդիստան/
Զախարիաս Արվանիտիս /Հունաստան/
Մոնիկա Բժեգովսկա /Լեհաստան/
Յուտամաս Բունչարոեն /Թայլանդ/
Կարեն Կունց /ԱՄՆ/
Ջոնաթան ՄքՖադդեն /ԱՄՆ/
Տիանֆենգ Յանգ /Չինաստան/
Ռիմա Նանյան /Հայաստան/
Տիգրան Սահակյան /Հայաստան/
Ելենա Սրեդանովիչ /Սերբիա/
Քլեո Վիլքինսոն /Ավստրալիա/
Կառոլ Տեքսիե /Ֆրանսիա/
Հաշվի առնելով ներկայացված աշխատանքների գեղարվեստական և կատարողական բարձր մակարդակը՝ բիենալեի կազմկոմիտեի կողմից, սեփական ընտրությամբ, ևս 15 արվեստագետի շնորհվեց համարժեք Պատվո վկայագրեր:
Պետեր Ալլիկ /Էստոնիա/
Մարգարիտ Լեմանն /Շվեյցարիա/
Ֆու Լիու /Չինաստան/
Քլաուս Լյոշե /Գերմանիա/
Նաթան Մելց /ԱՄՆ/
Փենգչենգ Յանգ /Չինաստան/
Մագդա Շփլիթ /Լեհաստան/
Կրաիսակ Չիրաչայսակուլ /Թայլանդ/
Կարոլ Պոմիկալա /Լեհաստան/
Յակո Պուտկեր /Նիդերլանդներ/
Յուանհե Սաի /Չինաստան/
Մալգորժատա Ստախուրսկա /Լեհաստան/
Արմեն Տեր-Մկրտչյան /Հայաստան/
Աննա Տրոյանովսկա /Լեհաստան/
Յուան Քսիանգ /Չինաստան/
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե- Երևան 2017»-ի արդյունքներն ամփոփվեցին նաև պատկերագրքի տեսքով:
Գեղարվեստական տպագրության (փորագրանկարչություն, էստամպային գրաֆիկա) միջազգային ցուցադրություն-մրցույթների կազմակերպումը սկսվել է XX դարի երկրորդ կեսից: Այժմ աշխարհում գոյություն ունեն կերպարվեստի այս ճյուղին նվիրված շուրջ հիսուն գործող փառատոններ՝ ամենալայն աշխարհագրությամբ: Գրաֆիկական ֆորումների և դրանց մասնակիցների քանակն անշեղորեն աճում է:
Գեղարվեստական տպագրության նկատմամբ լայն հետաքրքրությունն ունի իր բացատրությունը. փորագրանկարները կատարվում են թղթի վրա, ունենում որոշակի տպաքանակ, համեմատաբար համեստ արժեք և շատ հարմար են փոստով ուղարկելու համար: Բայց ներկայացվող ստեղծագործությունների հեղինակները միայն գրաֆիկներ չեն, ինչն անհամեմատ մեծացնում է ցուցադրության շրջանակը և առավել լայն ներկայացնում աշխատանքների գեղարվեստական գաղափարաբանությունը` հնարավորություն ընձեռելով ավելի ամբողջական դիտարկել ձևաբանական նորագույն միտումները կերպարվեստում: