|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների `«Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի աշխատանքը կմեկնարկի 14:30-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (հասցե՝ Արամի 1). հայտնում են քաղաքապետարանից:
Այն կազմակերպված է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ:
Համաժողովին կքննարկվեն մայրաքաղաքների կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած արդի մարտահրավերներին: Համաժողովը նաև Եվրպայի խորհրդի անդամ երկրներում լավագույն փորձի փոխանակման և արձանագրած առաջընթացի ներկայացման հնարավորություն կընձեռի:
Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային և տեղական փորձագետներ:
Քննարկումներ կկազմակերպվեն հետևյալ հիմնական թեմաներով.
- մայրաքաղաքների աճող դերը և կյանքի որակը
- մայրաքաղաքների կառուցվածքային հնարավորությունը կյանքի որակի մարտահրավերներին անդրադառնալու համար:
Համաժողովի բացմանը կմասնակցեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես կգան Ջոն Վորմիշամն ու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, և կներկայացվեն քննարկումների արդյունքների հիման վրա ստացված եզրակացությունները: