Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թ. մայիսի 15-16-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:
Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու Առաջին Հանրապետության տարիներին ձևավորված գրական-մշակութային կյանքը և դրա առանձնահատկությունները, անդրադառնալու գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝ ձևավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական օջախների կազմակերպմանը և դրանց կրթական գործունեությանը, գիտության տարբեր ճյուղերի զարգացմանն ու հիմնական գիտական նվաճումներին, պարբերական մամուլին և հրատարակչական գործին, նոր հայացքով արժևորելու Առաջին Հանրապետության հոգևոր-մշակութային գործիչների, լուսավորիչ մանկավարժների ծավալած գործունեությունը և ձևավորված կրթամշակութային կյանքի ազդեցություններին Սփյուռքի հետագա կրթական և մշակութային կյանքի ձևավորման վրա:
Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։
Գիտաժողովի ծրագրային հանձնախմբի կազմն է.
Արամ Սիմոնյան – ԵՊՀ ռեկտոր
Աշոտ Մելքոնյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն
Արմեն Քլոտ Մութաֆյան – ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմության դոկտոր
Անահիտ Տեր-Մինասյան – Սորբոն- Փարիզ 1 համալսարանի պրոֆեսոր, պատմաբան
Կարեն Խաչատրյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն
Մենուա Սողոմոնյան – ԵՊՀ գիտական քարտուղար
Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն
Գուրգեն Վարդանյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող
Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու հայտերի և զեկուցումների թեզիսների ընդունման վերջնաժամկետն է`2018 թ. մարտի 15-ը:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝
ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկ, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ:
Չափորոշիչներ՝
Զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային կրիչով (USB) և/կամ ուղարկել հետևյալ է հասցեներով` [email protected], [email protected], (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG): Զեկուցումների պատրաստման և ներկայացման լեզուն հայերենն է: Զեկուցումները պետք է ունենան ամփոփում (անգլերեն, շուրջ 300 բառ):
Տառատեսակը հայերեն` Sylfaen, անգլերենը` Times New Roman:
Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:
Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեի անվանումը:
Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:
Տալ հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ:
Անհրաժեշտ է հայտերը և թեզիսները լրացնել համացանցով` մուտք գործելով `https://goo.gl/RgnaaD
Հարցերի պարագայում դիմել`
«Համազգայինի» Հայաստանի գրասենյակ , ԵՊՀ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ `
ք. Երևան, Մաշտոց 37/14, ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
Հեռ. (+374 10) 53 39 49, 5-րդ հարկ, ընդունարան,
էլ հասցե`[email protected] Հեռ.՝(+374 60) 710092 ,
Էլ հասցե` [email protected]
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի
փոխտնօրեն (կոմիտեի նախագահ)
Վիգէն Թիւֆէնքճեան – Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ, դոկտոր, գրականագետ
Նարե Միքայելյան – Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն
Հակոբ Մուրադյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար
Նարինե Նուշերվանյան – ՀՀԻ սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի լաբորանտ, ասպիրանտ
Ռոբերտ Սուքիասյան- ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի լաբորանտ, ասպիրանտ
Աւետիս Ափոշեան – ՀՀԻ վիրտուալ հայագիտության և տեղեկատվությանի բաժնի լաբորանտ