կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 15:51
Հասարակություն

10.1 միլիոն դրամ` սպաների` ապառիկով վերցրած տեխնիկայի վարկերի տոկոսները վերաֆինանսավորելու համար

10.1 միլիոն դրամ` սպաների` ապառիկով վերցրած տեխնիկայի վարկերի տոկոսները վերաֆինանսավորելու համար

Սպաների կողմից ապառիկով ձեռք բերված կենցաղային տեխնիկայի վարկերը 2-3 տոկոսային կետերով կհամաֆինանսավորվեն կառավարության կողմից:

 

Կառավարությունն այսօր որոշեց ՀՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության ավագ, միջին, կրտսեր սպայական և ենթասպայական անձնակազմի և ոստիկանության գլխավոր, ավագ և միջին սպայական անձնակազմի' կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկերի համար մշակված հատուկ վարկային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով ֆինանսների նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 10 միլիոն 141.6 հազ. դրամ:

 

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ, ներկայացնելով այս որոշման նախագիծը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 10 միլիոնի փոխարեն նշում էր 10 միլիարդ 141 հազար դրամ, ինչին կառավարության անդամները արձագանքեցին տեղից' ուղղելով նրա հնչեցրած թիվը: Հովիկ Աբրահամյանը եւս նկատեց Խաչատրյանի վրիպակն ու ծիծաղելով ասաց «10 միլիո'ն, ես էլ զարմացա...»: