կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 12:53
Հասարակություն

52 միլիոն դրամ` «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի սերվերների, համակարգիչների և այլ տեխնիկայի համար

52 միլիոն դրամ` «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի սերվերների, համակարգիչների և այլ տեխնիկայի համար

Կառավարությունն այսօր վերաբաշխում կատարեց պետական բյուջեում եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայությանը գումար հատկացրեց, որպեսզի  «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի շահագործումն ապահովելու համար ձեռք բերվեն լրացուցիչ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:

 

Այդ նպատակով  նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2014 թվականի պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականին առաջին կիսամյակում կհատկացվի 52 միլիոն 171 հազար դրամ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության առկա տեխնիկական միջոցները բավարար չեն «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը արդյունավետ շահագործելու համար: Մասնավորապես' ներկայացված նախագծով նշվում է, թե առկա կոշտ սկավառակները (սերվերային տարածքները) չեն համապատասխանում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը շահագործելու համար նախատեսված տեխնիկական պահանջներին, և չկան ժամանակակից ցանցային սարքավորումներ (router), սկաներներ, համակարգիչներ և տեղեկատվական համակարգը գործարկելու համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:

 

Այս ամենը ձեռք բերելու համար էլ հենց հատկացվում է վերոհիշյալ գումարը: