Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր 2013 թ. բյուջեի կատարողականը, հիմնական զեկույցով ելույթ ունեցավ կառավարության աշխատակազմի ղեկավար, նորանշանակ նախարար, իսկ մինչ այդ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Նա նախ նշեց, որ նշանակություն չունի, որ հին կառավարության հաշվետվությունը ներկայացնում է նոր կառավարությունը, որ կառավարությունն ամեն դեպքում պետք է գործի թափանցիկ, և էական չէ` դա որ կառավարությունն է` հին, թե` նոր:
«Բյուջեի կատարման հաշվետվության հաստատելը կամ չհաստատելը գալիս է հաստատելու, թե արդյո՞ք այդ կառավարությունը վայելում է ԱԺ վստահությունը, թե` ոչ : Իհարկե, պատրաստ եմ պատասխանել` կառավարության աշխատանքի թե' քանակականի ու թե' որակականի հետ կապված, բայց հույս ունեմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք ձևավորել ավելի պահանջկոտ արդյունքներ, որով առավել լավ կգնահատվի կառավարության աշխատանքը: Մեկ-մեկ, որ ասում եմ «մենք», շփոթում եմ իմ նախկին պաշտոնի հետ»,- խոստովանեց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ, թվային ցուցանիշներից բացի, առավել կարևոր է կառավարութան որակական աշխատանքը, ինչը ամենադժվար մասն է: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով yerkir.am-ի այն հարցին` ի՞նչ որակական փոփոխության մասին է խոսում, և արդյո՞ք որակականի հանդեպ պահանջկոտությունը չի առաջացնի որոշ նախարարների դժգոհությունը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ գուցե իր խոսքը ճիշտ չի ընկալվել, որովհետև ինքը խոսել է որակական այն ցուցանիշների մասին, որոնք, օրինակ, ցույց են տալիս, որ կառավարության մշակած օրենսդրության արդյունքում ինչ հաճախականության փոփոխություններ կարող են տեղի ունենալ: «Ես, լինելով ժամանակին հանձնաժողովի նախագահ, կարող եմ ասել, որ աշխարհում հարուստ փորձ չկա այդ առումով, բայց այն, որ մենք փորձում ենք աշխատանքի որակական մասի ուղղությամբ, ուրեմն դրական ակնկալիքը կա»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ ինքը որոնում է աշխատանքի որակական փոփոխությունների հասնելու ուղղությունը: