կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-02 15:21
Քաղաքական

Քանի դեռ Հայաստանում պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների ներկայացուցիչները, Հայաստանը միջպետական հարաբերություններում նոր լարվածություն կստեղծի. Մ. Սիմոնյան

Քանի դեռ Հայաստանում պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների ներկայացուցիչները, Հայաստանը միջպետական հարաբերություններում նոր լարվածություն կստեղծի. Մ. Սիմոնյան

«Russia today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Lenta.ru կայքի` իր սկանդալային գրառմանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ գրառման արձագանքին նվիրված հոդվածին:

«Lenta.ru-ն իմ այս գրառման և Փաշինյանի արձագանքի մասին հոդված է գրել: Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում առանցքային պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ հասարակական կազմակերպությունների նախկին ներկայացուցիչները, կովկասյան այս հանրապետությունը միջպետական հարաբերություններում նոր լարվածություն կստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը պաշտոնական մակարդակով բացեց վարագույրը այս խնդրի շուրջ: Եվ Փաշինյանի կողմից ակնթարթային արձագանքը միայն ամրապնդում է այս ենթադրությունը»,- գրել է Սիմոնյանը: