|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեկ մենք ստույգ տեղեկություն ստացանք Մառոզի` Մարգարիտա Խաչատրյանի մասին, ով վերջերս մի խմբով հարձակում է գործել «Հրապարակի» խմբագրության վրա, եւ ում վերաբերյալ Կենտրոնի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նա 2003-ին եւս աչքի է ընկել նման մի հերոսությամբ ու դատվել: Դատարանը նրան խուլիգանության համար դատապարտել է 1 տարի պայմանական ազատազրկման: Որպես մեղմացուցիչ հանգամանք` հաշվի են առել նրա` բանակում որդի կորցնելը եւ բավարարվել են` թեթեւ պատիժ տալով:
Ի դեպ, Մառոզը ցուցմունք է տվել ոստիկանությանը եւ թերթերից մեկին էլ ` հարցազրույց, որտեղ ասել է, թե ինքը խաղաղ այցելել է խմբագրություն, եւ մենք ենք նրան վիրավորել ու ծեծել, նաեւ խմբագրության թերթերն ենք պատառոտել ու բաժակներ կոտրել: Հավանաբար մոռացել է նշել, որ վնասվածքներն էլ ինքներս ենք մեզ պատճառել: