կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-19 13:51
Հասարակություն

Ֆիննախի նախաբացթողումային հսկողության վարչությունը սահմանին «Mazda»–ից առգրավել է 189 բջջային հեռախոս

Ֆիննախի նախաբացթողումային հսկողության վարչությունը սահմանին «Mazda»–ից առգրավել է 189 բջջային հեռախոս
Ֆինանսների նախարարարության նախաբացթողումային հսկողության վարչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մաքսային կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր է բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ վարչության աշխատակիցները տարբեր տեսակի 30-ը բջջային հեռախոս են հայտնաբերել են Վրաստանից Հայաստան ուղևորվող մեքենայի հետևի նստատեղի թաքստոցից: Իսկ մեկ այլ բացահայտմամբ էլ՝ «Mazda» մակնիշի մեքենայից առգրավվել է մաքսային հսկողությունից թաքցված 189 հատ բջջային հեռախոս: Այսպես. Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաև 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Մյուս դեպքով՝ վարչության աշխատակիցները մեր երկրի քաղաքացու մեքենայի հետևի նստատեղից և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերել են 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում: Օրեր անց նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսը՝ հայտնաբերվելով չհայտարարագրված ավելի քան 28 հազար տուփ հայկական արտադրության ծխախոտ, սիգարներ և 1 կգ ծխախոտի թութուն: Մյուս դեպքով՝ «Opel Kombo» մեքենայի բեռնախցիկի հատակն էր ծառայել որպես թաքստոց. այդտեղից հայտնաբերվել են 107.5 կգ տարբեր տեսակի լվացքի փոշիներ և հեղուկներ: Հաջորդ բացահայտումները վերաբերում են բջջային հեռախոսներին. դրանցից 20-ը հայտնաբերվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի հետնամասից և սրահի առջևի մասի գրպանից, իսկ 30-ը՝ մեկ այլ ավտոմեքենայի սրահից: Նշվում է, որ կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը: