|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Խորհրդարանում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Մուրադյանին տեսնելով՝ նրանց համակուրսեցի, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի թաքցրել էմոցիաները և ոգևորված բացականչել է. «Ոնց որ ամբողջ կուրսը հավաքվում է»։
Մեր լրագրողը փորձել է համակուրսեցիներից ճշտել, թե ով է եղել իրենց մեջ ամենագերազանցիկը։ Մանուկյանն այդ դժվարին գործը թողել է լրագրողի վրա. «Մեր իրականությունում գերազանցիկներն ավելի ստվերում են մնում, իսկ բարձունքները նվաճվում են լավ կապեր ունեցողների կողմից»։
Մեր լրագրողը ենթադրել է. «Նահապետյանը Ձեզ զիջում է բարձունքների հարցում, երևի հենց նա է գերազանցիկը եղել»։ Այս արտահայտությունը, չգիտես ինչու, հունից հանել է Մանուկյանին, և նա իբր հակադարձել է. «Իսկ մուտիլովչիկները որտե՞ղ են մնում»»,- գրում է «Հրապարակ» թերթը։