|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության այսօր կայանալիք նիստում կքննարկվի եւ, ամենայն հավանականությամբ, կարժանանա որոշման մի նախագիծ, որով 2.6 հեկտար լրացուցիչ տարածք է գնվելու ՊԵԿ-ի՝ Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի համար։
Չորս տարի առաջ Պետեկամուտների կոմիտեն բյուջեի միջոցներով ձեռք բերեց կինեմատոգրաֆիստների «Դիլիջանի ստեղծագործական տունը»՝ իր 3.5 հեկտար տարածքով։
Մեկ տարի անց՝ ՊԵԿ-ին տրամադրվեց դրա հարակից եւս 22 հեկտար անտառային տարածք։ Պաշտոնապես դրա անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ ՊԵԿ-ին նախկինում տրամադրված հողատարածքներում առկա է սողանքների վտանգ եւ այդ լրացուցիչ տարածքը պետք է հակասողանքային կառույցների համար։ Թե որտե՞ղ է սպառվելու ՊԵԿ-ի ախորժակը՝ մնում է անհայտ։ Այս որոշումից հետո, այլեւս ՀՀ Ֆինանսների նախարարության կազմում գտնվող ՊԵԿ-ի տրամադրության տակ կլինի ավելի քան 28 հա տարածք Դիլիջանում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: