Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թուրքիայի ԵՄ հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Ալի Հայդար Քոնջան պարզաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունը:
Ըստ Ensonhaber-ի՝ նախարարն իր նոր հայտարարության մեջ նշել է, որ ինքը չի օգտագործել Ցեղասպանություն բառը:
«Ես «ցեղասպանություն» արտահայտությունը չեմ օգտագործել: Թուրքիան իր հռչակումից առաջ կատարավածի հետ պետք է առերերսվի: Մի՞թե 1915 թվականին որևէ բան չի եղել: Որտե՞ղ են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է: Ցեղասպանություն չեմ ասել, բայց դա կոտորած է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լրագրողի հարցին նախարարն ասել էր. «Հայտնի և պարզ է, որ տեղի ունեցածը կոտորած է եղել: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այդ հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:
Նախարարի այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում: