Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, տեսնելով մոտեցող լրագրողներին, միանգամից հայտարարեց. «Միայն մեկ հարց»։
Լրագրողների հարցին ի պատասխան` Հայաստանում կոռուպցիան նվազե՞լ է, նախարարը բերեց երկու օրինակ. Իրավաբանական անձի գրանցումը պարզեցվել է, ծննդականն էլ կարելի է ստանալ առցանց, ու հայտարարեց. «Կարծում եմ` նվազել է»։
-Բա որ կոռուպցիան նվազել է, ինչո՞ւ մարդիկ դա չեն նկատում։ Հոռետե՞ս են, թե՞ Ձեր վատն են ուզում...
-Չեն նկատում, որովհետեւ մենք լրագրության, նաեւ լրագրության...
-Գաղջ մթնոլորտ ենք ստեղծում, չէ՞։
-Չէ... դուք ասացիք։ Նաեւ այն պատճառով, որ... լրագրությանը պետք է սենսացիա, լրագրությանը պետք են բացասական ինչ-որ բաներ։
-Միայն մե՞ր երկրի լրագրությանն է նման բաներ պետք։
-Հայ ժողովուրդը մի ունիկալ առանձնահատկություն ունի՝ բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք իրենց։
-Ասենք` ճապոնացիներն ուրիշ են, մենք ուրի՞շ ենք, հա՞...
-Շնորհակալություն, ցտեսություն։
-Նժդեհական դառնալուց հետո՞ եք այդ (որ մեր ազգը ունիկալ է-խմբ.) եզրակացությանը հանգել։
-Հայկ, վերջը քեզ ծեծելու եմ։
Խմբ. կողմից. ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում ենք արդարադատության նախարարի վերջին արտահայտությունը չընդունել որպես բռնության իրական սպառնալիքի մասին հաղորդում։