|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Մեր տեղեկություններով, դեռևս ԱԱԾ ուշադրության կենտրոնում է արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գործունեությունը, չնայած տեսչության նախկին պետ Ավետիք Մկրտչյանը պաշտոնը թողեց որոշակի կոռուպցիոն ռիսկերի պատճառով, և նոր պետ է նշանակվել՝ Աշոտ Մկրտչյան։
Մեր աղբյուրները նշում են, որ ԱԱԾ ղեկավարի ու ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հարաբերություններն այն չեն։ Ի՞նչն է պատճառը՝ հարցրինք Երիցյանին։ «Չկա նման բան, ԱԱԾ ղեկավարն իմ ընկերն է, եղել է և մնալու է»,- հավաստիացրել է նա»,- գրում է «Հրապարակ» թերթը:
Կարդացեք թերթի այսօրվա համարում։