Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ն ակտիվորեն մասնակցելու է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին եւ ներկայացրել է մրցունակ թիմ ու ծրագիր: Ըստ նրա` ՕԵԿ-ն ունի քաղաքապետի կայացած թեկնածու` ի դեմս Արմեն Երիցյանի:
ՕԵԿ նախագահը կարծիքով` քանի որ երկրում ստեղծվել է առողջ մրցակցային մթնոլորտ, այս ընտրություններն էլ կանցնեն հենց այդ պայմաններում: Պարզվում է, ՕԵԿ-ն ընտրություններին մասնակցում է հաղթելու վճռականությամբ, ավելին` հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի եւ ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի միջեւ:
«Այս ընտրություններն ավելի քիչ քաղաքական ընտրություն են եւ ավելի շատ` անձերի ընտրություն: Արմեն Երիցյանը աշխատանքային լուրջ ճանապարհ է անցել, շարքայինից դարձել է գեներալ, նա լավ վարչարար է, լավ կազմակերպիչ: Նա ունի բավարար գրագիտություն, կազմակերպչական ընդունակություններ եւ փորձառություն` Երեւանը լավ կառավարելու համար: Մրցակցային առավելություններ ունեն Արմեն Երիցյանն ու Տարոն Մարգարյանը, եւ հետաքրքիր ընտրապայքար կլինի հենց այս երկու թեկնածուների միջեւ»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: