|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն (նստավայրը` Մոսկվա):
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման:
Ընդգծելով հայ-պորտուգալական սերտ պատմական առնչությունները՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը նաեւ ունի հիանալի ապագա:
Դեսպան Պինեյրուն Հայաստանի նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու եւ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ ակտիվ համագործակցություն զարգացնելու համար: