կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 16:44
Քաղաքական

Մրցավազք` Վլադիմիր Գասպարյանի եւ Արմեն Երիցյանի միջեւ

Մրցավազք` Վլադիմիր Գասպարյանի եւ Արմեն Երիցյանի միջեւ

Երեկ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարդ է փրկել. shamshyan.com կայքին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել է, որ ԱԻ նախարարը փրկարարների հետ կարողացել է բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի 32-ամյա տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի:

 

Ուշագրավ է, որ նախարարի այս քայլը ոչ միանշանակ է ընդունվել սոցիալական ցանցերում, ավելին` շատերը կարծում են, որ այդ ամենը բեմականացված էր, եւ նախարարի PR-ի համար էր արվում: Իսկ նման կարծիք ձեւավորվեց հատկապես այն բանից հետո, երբ ինքնասպանության փորձ կատարող երիտասարդը փորձում էր ինքնասպան լինել` դեմքը լաթի կտորով կապած. անհասականալի է` մարդը, որը պատրաստվում է ինքնասպան լինել, դեմքը փակելու ի՞նչ խնդիր ունի:

 

Դեռ ոչինչ, որ Ֆեյսբուքում կամ սոցիալական այլ ցանցերում չեն հավատում այս ամենին եւ կարծում են, որ այդ ողջ «օպերացիան» բեմականացված էր, բայց որ իշխանական որոշ շրջանակներ նախարարի` մարդ փրկելու պատմությունից անեկդոտներ են սարքել, դա մտածելու տեղիք է տալիս:

 

Հիմա «վերեւներում» կատակ են անում` թե Վովան (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան) ու Արմենը (ԱԻ նախարար Արմեն Երիցյան) իրար հետ մրցավազքի են դուրս եկել, թե ով ավելի լավ շոու կանի, ում PR քայլն ավելի արդյունավետ կլինի...Ոմանք անգամ վստահ են, որ ԱԻ նախարարը ոստիկանապետ Գասպարյանին չի կարող հասնել. վերջը մարդը դեռ վաղ տարիքում մոտիկից շփվել է մեծն դերասանների հետ, քիչ թե շատ, մեկ- երկու բան սովորած կլինի...