Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվելու է ՀՀ պետական պահպանության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 20 միլիոն դրամ հատկացնելու մասին նախագիծ։
Խնդիրն այն, որ, ինչպես նշված է նախագծին կցված փաստաթղթերում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ուղեկցում են թիկնապահներ։ Նրանց գործուղման ծախսերի համար պետբյուջեով հատկացված Է 75 միլիոն դրամ, բայց դա չի բավարարում։ Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել Էր լրացուցիչ 20 միլիոն դրամ, որը նույնպես ծախսվել է։ Ու հիմա առաջացել Է այդ նպատակով ևս 20 միլիոն հատկացնելու անհրաժեշտություն։ Ընդհանուր առմամբ միայն թիկնապահների գործուղումների համար այս տարի ծախսվելու է մոտ 260 հազար դոլար։ Հետաքրքիր է, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ով քանի անգամ, քանի թիկնապահով Է մեկնել արտասահման և կոնկրետ որ երկրներ։ Հետաքրքիր Է նաև թե արտասահմանում, ասենք Եվրոպայում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին ումից են պաշտպանում թիկնապահները։ Այս տվյալները կփորձենք ստանալ առաջիկայում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։