կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-16 20:06
Հասարակություն

Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

Մայիսի 17-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, մայիսի 18-21-ին` շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 18-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին հարավային է՝ 2-7 մ/վրկ., ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

 

Երևանում մայիսի 17-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 18-21-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ.:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: