կարևոր
3148 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-26 16:58
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 26-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 26-ին և 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին ևս 7-10 աստիճանով։