Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը ՌԴ Պերմ քաղաքում անցկացված` «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային մրցույթում «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող, պարգևատրվել՝ գավաթով և մեդալներով:
Այսօր լրագրողներին վարժարանի ուսումնական մասի պետ, փոխգնդապետ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ արդեն 7-րդ անգամ է Հայաստանի հավաքականը մասնակցում հավաքին:
Նշենք, որ հավաքը կայացել է փետրվարի 11–22–ը: Հավաքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի 38 թիմ՝ ավելի քան 900 մասնակից:
Փոխգնդապետը տեղեկացրեց, որ հայ կուրսանտները հաջողություն են գրանցել հատկապես կրակային պատրաստություն ձևից, որտեղ մի քանի վայրկյանների ընթացքում քանդել ու հավաքել են ինքնաձիգ ու ատրճանակ: «Ռուս հրահանգիչները հիացած էին մեր երեխաների արդյունքներով, թե ինչպես են մեր երեխաները կարողանում մեկ-երկու վայրկյանում «Մակարով» տեսակի ատրճանակը քանդել-հավաքել»,- ասաց նա:
Ավագյանի խոսքով՝ հայկական թիմի համար ամենաուժեղ մրցակիցը Ռուսաստանի հավաքական թիմն է, որին, սակայն, որոշ ձևերում մերոնք գերազանցում են: Նա տեղեկացրեց, որ հայկական թիմի անդամներից մեկը 2-րդ տեղն է գրավել «Օրվա հերոս» անվանակարգում, իսկ կուրսանտներից Գոռ Հովհաննիսյանը պարգևատրվել է պատվոգրով:
Վարժարանի կուրսանտներից Պարգեւ Հայրապետյանը, ով արդեն երկրորդ անգամ էր մասնակցում մրցույթին, պատմեց, որ, չնայած բնակլիմայական անբարենպաստ պայմաններին, իրենք փորձել են ամեն ինչ անել, որ հաջողություն գրանցեն: «Փորձել ենք ամեն բան անել, որ հայրենիքի պատիվը բարձր պահենք»,- ասաց նա:
Նշենք, որ մասնակիցները սաստիկ ցրտի պայմաններում ոտքով հաղթահարել են 12 կմ-անոց երթուղին և վրանային ճամբարում շարունակել մրցումները: