Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՄՍ հայտարարած մրցույթում Yerkir.am-ի «Հինգ տարի անազատության մեջ. ինչպե՞ս չինուհին հայտնվեց «Աբովյան» ՔԿՀ–ում» հոդվածն արժանացել է երկրորդ մրցանակի։
Թագուհի Մելքոնյանի այս հոդվածը պատմում է չինուհիների թրաֆիքինգի բացառիկ գործով դատապարտված մի կնոջ՝ Լիեն Չյուիի մասին, որի հետ լրագրողը զրուցել է հատուկ հրավիրված՝ չինարենից թարգմանչի օգնությամբ։
ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթի «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում առաջին մրցանակակիրը Սպուտնիկ Արմենիայի լրագրող Նելլի Դանիելյանն է, երրորդ մրցանակակիրը՝ Միդիամաքսի լրագրող Լուսին Մկրտչյանը։
Մրցույթին ներկայացվել են 2019 թվականին թրաֆիքինգի թեմաներն արծարծող հրապարակումները։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մրցույթը հայտրարաելով, նշել է․ «Նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկային թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը»:
Ներկայացված աշխատանքները գնահատել է մասնագիտական ժյուրին, որը կազմված է եղել թրաֆիքինգի հարցերով փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: