|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր անցկացվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել չորս թեկնածու:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ մրցույթը հայտարարվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ որոշակի պահանջներով:
«Կոլեկտիվի առաջարկությունները հաշվի առնելով՝ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը: Տնօրենի պաշտոնի նախորդ մրցույթին, երբ մասնագիտական ցանկը շատ ավելի սեղմ էր, մենք որևէ դիմում չունեցանք: Մրցույթի առաջին՝ գրավոր փուլին այսօր մասնակցեց երեք թեկնածու, մեկը չէր ներկայացել մրցույթին: Գրավոր փուլը հաղթահարեցին երկուսը: Սահմանված կարգի համաձայն` հանձաժողովի որոշումը կներկայացվի նախարարին: Երկու թեկնածուները նախարարին կներկայացնեն նաև իրենց դիմումները: Թեկնածուների փորձը, աշխատանքային կենսագրությունը հիմք ընդունելով՝ նախարարը կկայացնի վերջնական որոշում, և նրա համապատասխան հրամանից հետո հայտնի կդառնա թատրոնի նոր տնօրենի անունը»,- ասել է Պողոսյանը: