|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Եվրոպայի գործող չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ, 66կգ քաշային կարգի Դավիթ Սաֆարյանը Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչում (2:2) առավելության հասավ կուբացի ըմբիշ, աշխարհի և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի նկատմամբ և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Դավիթը մինչև եզրափակիչ հաղթահարեց ռումինացի, լեհ, ռուս և վրացի ըմբիշների արգելքը: Հատկապես բարդ գոտեմարտեր ստացվեցին ռուս և վրացի ըմբիշների հետ:
11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերջապես նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալ: Ազատ ոճի հայ ըմբիշները 2005թ.-ից ի վեր աշխարհի մեծահասակների առաջնությունում ոչ մի մեդալ չէին նվաճել: