կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 10:42
Սպորտ

Դավիթ Սաֆարյանը՝ աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդ

Դավիթ Սաֆարյանը՝ աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդ

Տաշքենդում կայանալիք` ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկին ընդամենը մեկ շաբաթ է մնում: Մասնագետների ու երկրպագուների շրջանում բուռն քննարկումներ ու զանազան կանխատեսումներ են կատարվում: Այդ առումով առանձնակի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ազատ ոճի ըմբշամարտի` 65 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներին վերաբերող կանխատեսումները: Wrestdag.ru կայքում ֆավորիտների թվում, բացի աշխարհի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանից, նշվում են նաև ռուսաստանցի Սասլան Ռամոնովի, 2010 թ. աշխարհի առաջնության մրցանակակիր` իրանցի Ահմադ Սայեդ Մուխամադիի, ամերիկացի Բրեդ Մեդկալֆի, ադրբեջանցի Մուհամեդ Մուսլիմովի ու 2013 թ. աշխարհի առաջնության մրցանակակիր` մոնղոլ Մանդախնարան Գանզորիգի անունները: Երկրպագուների շրջանում Wrestdag.ru-ի անցկացրած հարցումներով` 65,5 տոկոսը նախապատվությունը տալիս են Ռամոնովին: Սաֆարյանը ստացել է ձայների 11,2 , Մեդկալֆը՝ 5,4, իսկ Մուխամադին՝ 5,3 տոկոսը:

 

Ըստ մասնագետների՝

 

Թուրքիայի ընտրանու խորհրդական-մարզիչ Ադամ Բերեկետ-Բարախոևը Սաֆարյանի, Ռամոնովի ու Մուսլիմովի` ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունները գնահատել է հավասարապես՝ 33 տոկոս:

 

Լյուբչա Պեշկո` Սերբիայի ազգային հավքկանի գլխավոր մարզիչ` Սաֆարյան ՝ 33, Մուխամադի՝ 25, Ռամոնով՝ 22 տոկոս:

 

Էսեդուլախ Շախմարդանով` ՌԴ վաստակավոր մարզիչ`. Ռամոնով՝ 50, Մեդկալֆ՝ 30, Սաֆարյան և Մուխամադի՝ 10-ական տոկոս:

 

Հավելենք նաև, որ ներկայումս ՖԻԼԱ-ի դասակարգման վարկանիշային ցուցակի 65 կգ քաշային կարգի առաջատարների հնգյակն այս տեսքը ունի՝ 1.Մոհամեդ Կուրբանալիև, Ռուսաստան, 2.Ախմեդ Չակաև, Ռուսաստան, 3.Յոգեշվար Դատ, Հնդկաստան, 4. ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, 5.Ֆրանկլին Գոմես, Պուերտո Ռիկո:

 

Նշենք, որ 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վնասվածքի պատճառով որոշակի դադարից հետո է վերսկսել մարզումներն ու ընթացիկ մրցաշրջանում` հունիսին, Գերմանիայի Գրան Պրիի հեղինակավոր մրցաշարում գրավել է 2-րդ տեղը, իսկ մինչ այդ էլ մայիսին Իտալիայում ընթացած միջազգային մրցաշարում բավարարվել է 3-րդ հորիզոնականով:

 

 

Աղբյուր՝ Wrestling.am