| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան պետական այցի շրջանակներում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երևան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը:
Երկու երկրների նախագահները շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին և երևանցիներին արարողությանը մասնակցելու և Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար:
«Մանուշյանը Ցեղասպանություն վերապրածներից է: Ֆրանսիա գալով` նա փախել է սարսափելի ջարդերից և, ապրելով մեր երկրում, նա մի քանի տարի անց զենք վերցրեց, պաշտպանեց մեր երկրի անկախությունը` առանց մոռանալու իր հայրենիքի մասին»,- ելույթում նշեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ արեցին ֆրանսահայերը Ֆրանսիայի վերակառուցման և մշակույթի զարգացման համար: Հայաստանի և Ֆրանսիայի ժողովորդները նույն արժեքներն ունեն: Ես շատ ուրախ եմ` մասնակցելու պուրակը Մանուշյանի անունով անվանակոչելու արարողությանը»,- ասաց նա:
«Տողեր` հիշելու համար» կամ «Կարմիր Ավիշ»` Լուի Արագոնի նշանավոր բանաստեղծությունը, որը նա գրել է` Ֆրանսիայի ազգային հերոս, նշանավոր բանաստեղծ Միսաք Մանուշյանի վերջին նամակից ներշնչված, և որի հիման վրա երգ է գրել ու կատարել Լեո Ֆերեն, արդեն ունի հայերեն տարբերակ: Երգը հեղինակել է նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Այն այսօր Միսաք Մանուշյանի անվան պուրակի բացման արարողության ժամանակ կատարեց Հայաստանի կամերային երգչախումբը:
«Միսաք Մանուշյանը մինչև կյանքի վերջը շարունակեց մնալ հայ, իրական հայ` իր ուժերով և գենետիկ ծնունդով: Նա, միևնույն ժամանակ, անձնվիրաբար ծառայեց մարդկության ազատության խնդրին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Ամիրխանյանը և հավելեց. «Ես ուրախ եմ, որ մարդիկ սիրով լսեցին այդ կատարումը, քանի որ այն ստեղծվել է անհրաժեշտության և ոգևորության արդյունքում»: