|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Քիչ առաջ Charlie Hebdo խմբագրություն է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա հանդես է եկել հատուկ հայտարարությամբ.
«Սպանվել են լրագրողներ և ոստիկաններ: 11 մարդ սպանված է, չորսը գտնվում են մահվան և կյանքի եզրագծում: Խմբագրության 40 աշխատակիցների կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Ժամը 2-ին ես հավաքելու եմ ուժայիններին: Մենք արդեն սկսել ենք «Ձերբակալում» գործողությունը: Մենք կգտնենք բոլոր հանցագործներին, մինչև վերջինը, և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ: Ողջ Ֆրանսիան շոկի մեջ է: Ոչ մի կասկած չկա, որ սա ահաբեկչական ակտ է: Մեր երկիրը պարտավոր է ցույց տալ, որ մենք միակամ ենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը:
Հիշեցնենք, որ այսօր Փարիզում հրատարակվող Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա կատարվել է ահաբեկչական հարձակում, որի արդյունքում կան տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ: