|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ 2014թ. մայիսի 9-ին ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում գրանցվել է թունավորման դեպք: Մի շարք կին դատապարտյալներ ստուգման են ենթարկվել, ինչից հետո 6 կին դատապարտյալ մեկուսացվել է: Նրանք գտնվում են ՔԿ հիմնարկի, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ:
Նրանցից 3-ի վիճակը լավ է, իսկ մյուսներինը գնահատվում է բավարար: Դատապարտյալների առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվում է հետաքննություն, ՔԿ հիմնարկից սննդի և ջրի նմուշներն ուղղարկվել են փորձաքննության: