Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԳԱԼԱ-ն գրում է, որ այսօր` վաղ առավոտյան, մայրաքաղաքի Բուզանդ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան առջեւ՝ պահանջելով, որպեսզի իրենց ընդունի Սերժ Սարգսյանը: Դուրս գալով նախագահական առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է ցուցարարներին:
«Տասը տարի է՝ մենք դրսում ենք: Ընդունեք մեզ ոչ թե որպես նախագահ, այլ որպես բնակիչը բնակչին, առանց այն էլ սակավաթիվ ենք: Ընդունեք առանց լրագրողների, առանց իրավաբանների, ընդունեք` գոնե լսեք, միայն Դուք կարող եք մեր խնդրին լուծում տալ: Տասը տարի է` փողոցում ենք»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասել են ցուցարարները:
Ի պատասխան Ս. Սարգսյանը նշել է. «Գնացեք Հովիկի մոտ»: Բնակիչները կրկին նշել են, որ գնացել են, սակայն վարչապետն իրենց խնդրին լուծում չի տվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: