Համիկի ու Հովիկի ջրերը մի առվով չեն հոսում. "Հրապարակ"
Վերջին շրջանում բավականին լարվել են հարաբերությունները Հովիկ Արբրահամյանի եւ ԱԺ գործերի կառավարիչ ընկեր Համիկի միջեւ` որոշ նուրբ հարցերի առնչությամբ: Այդ ընկեր Համիկի օրոք էր, որ ԱԺ-ում տեղի ունեցան «տնտեսական լուրջ բարեփոխումներ»` կառուցվեց օվալաձեւ դահլիճը, մոնտաժվեցին «պառավոները»` բարեկարգվեց ջեռուցման համակարգը, նստարաններ «ներդրվեցին» ԱԺ այգում, ուր պատգամավորներն այլեւս կարող են առանց գաղտնալսման վախի զրույցներ
ունենալ, եւ այդ բոլորը, ինչպես նախկինում տեղեկացնում էր ընկեր Համիկը` «առանց որեւէ լվացքի»:
Այս մասին գրում է "Հրապարակ"-ը` հղում անելով իր աղբյուրներին: Ինչու են վատացել հարաբերությունները շեֆի հետ, երեկ թերթին չի հաջողվել պարզել. ընկեր Համիկը անհասանելի է եղել: