կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 23:09
Աշխարհ

Բողոքի նոտա. Վիեննայում պղծել են խորհրդային զինվորի պատվին կանգնեցված հուշարձանը

Բողոքի նոտա. Վիեննայում պղծել են խորհրդային զինվորի պատվին կանգնեցված հուշարձանը
Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ավստրիային՝ Վիեննայի կենտրոնում խորհրդային զինվոր-ազատարարի հուշարձանի պղծման առթիվ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Անհայտ անձինք Ուկրաինայի դրոշի գույների նմանությամբ դեղին ու կապույտ գույնով էին ներկել հուշարձանի բրոնզե հուշատախտակը, որի վրա գրված են հուշարձանի և դրա հեղինակների անունները։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ավստրիայի եվրոպական, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարությունից պահանջել է, որ համապատասխան մարմինները հեռացնեն հուշարձանի վնասված մասը, հայտնաբերեն ու պատժեն մեղավորներին և թույլ չտան նման միջադեպեր ապագայում։