Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։ Ըստ աղբյուրի՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։ Սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը shantnews.am-ին տեղեկացրել է՝ որ ավտոբուսի մեջ հայտնաբերել են ոչ թույլատրելի բան, որ կարող է հատել սահմանը: Այդ իսկ պատճառով վարորդը հարցաքննվում է, իսկ դեսպանատունն ամեն ինչ անում է, որ քաղաքացիներին տեղափոխենք Հայաստան: