|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Պղծել են Ֆրանսիայի Վիլորբան քաղաքի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, որը բացել էր 2005 թվականին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը՝ Ցեղասպանության 90-րդ տարելիցի նախաշեմին:
Ըստ «Ակօս»-ի՝ հուշարձանի «Ճանաչեք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» գրության որոշ տառեր այժմ հանվել են:
Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Հուլիսի 3-ի գիշերը Վիլորբան քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը երիտթուրքերի կառավարության հրամանով 1915 թվականին ոչնչացված 1,5 միլիոն հայերի հիշատակի դեմ նոր ընդվզեցուցիչ արարք է»:
Ըստ CCAF-ի՝ մեկ շաբաթ առաջ Մարսելում տեղադրված` Միսաք Մանուշյանի կիսանդրու պղծմումը ևս նրանց վայրագություններից մեկն է, դա մի նոր վիրավորանք է մարդկային արժանապատվությանը, նոր հարված ժողովուրդների բարեկամությանը, ժողովրդավարական արժեքներին և ագրեսիա Ֆրանսիայի հայ համայնքի դեմ: