կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 08:19
Քաղաքական

Ինչո՞ւ պատգամավորի մանդատից հրաժարվեց Գրիգոր Գրիգորյանը

Ինչո՞ւ պատգամավորի մանդատից հրաժարվեց Գրիգոր Գրիգորյանը
«168 ժամ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) հրաժարվել է պատգամավորի մանդատից։ Գրիգորյանը թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունի, բայց այդ խնդիրները նրա մոտ եղել են վաղուց, նաև մինչև պատգամավոր ընտրվելը։ Մեր տեղեկություններով, իրականում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Գրիգորյանին մեղադրում են Արարատի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածուի օգտին չաշխատելու և ընտրությունների օրերին ՀՀԿ-ականների միջոցներով ռուսական առողջարանային քաղաքներում իր հանգիստը կազմակերպելու մեջ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: