Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 8-ին Գորիսում կկայանան քաղաքապետի ընտրություններ։ Գորիսեցիները վստահ են, որ այս ընտրությունները լարված են անցնելու, քանի որ թեկնածուներից մեկին՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վաչագան Ադունցին հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ մյուսին՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանին՝ Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը։ Վերջինս, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Խնդրում եմ քաղաքական ենթատեքստ մի տվեք այս հարցին։ Մենք ընկերներ ենք և ես հպարտանում եմ իրենով»։ Նրա խոսքով՝ այս պահին առաջադրված թեկնածուների միջև լարվածություն չկա, բայց և. «Պատրաստ ենք ցանկացած զարգացումների»։
Իսկ ներկայիս քաղաքապետ, 14 տարի շարունակ պաշտոնավարած ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանը չի առաջադրվելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։