|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ տասնյակ անձինք են հարցաքննվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Երեկ հարցաքննվել է նաև Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նա Գորիսի Սդղի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հայտարարությամբ էր հանդես եկել և Սուրիկ Խաչատրյանին ասել. «Խելքդ գլուխդ հավաքի, Լիսկա'»:
Ըստ մեր աղբյուրների՝ Տիգրան Կարապետյանը ծեծված Զաքարյանների՝ Ֆրանսիայում գտնվող եղբոր մտերիմ ընկերն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հաստատեց, որ երեկ իրեն ոստիկանություն են հրավիրել: «Միայն ինձ չեն կանչել, շատ մարդիկ են հրավիրել, ես էլ բացատրություն եմ տվել, ու վերջ»,- ասաց նա:
Կարապետյանը նշեց, որ դեպքի հնարավոր վարկածների մասին չի կարող որեւէ բան ասել, իսկ ինչ վերաբերում է իր հայտարարությունը դեպքի հետ կապելուն, ասաց. «Ազատ մտածող մարդն էսօրվա իրականության մեջ խորթ ա»: