|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Մեծ Բրիտանիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը՝ Ռոբերտ Ուեյթոնը, որը 112 տարեկան էր: Այս մասին գրում է The Sun-ը: Մահվան պատճառ է նշվում քաղցկեղը:
Ուեյթոնը ծնվել է 1908 թվականին՝ Անգլիայի Հալլ քաղաքում, սակայն կյանքի վերջին մի քանի տարիներն անցկացրել է Ալթոն քաղաքում: Նա ունի 3 երեխա, 10 թոռ և 25 ծոռ:
Ապրիլի սկզբին Ուեյթոնը ծանաչվել էր մոլորակի ամենատարեց տղամարդ: Տիտղոսը նրան էր անցել ճապոնացի Տիտեցու Վատանաբեի մահից հետո, ով կյանքին հրաժեշտ էր տվել 112 տարեկան, 355 օրական հասակում՝ փետրվարի 23-ին:
Հավելենք, որ մոլորակի ամենատարեց մարդը Ճապոնիայի բնակչուհի Կանե Տանական է: Հունվարին նա նշել է ծննդյան 117-րդ ամյակը: