|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գյումրու ամենատարեց տղամարդը` Վարազդատ Մանուկյանը, բնակվում է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Սլաբոդկա թաղամասում: Հին Գյումրիի հսկա տներից մեկում նա թեև միայնակ է ապրում, սակայն նրան ամեն օր այցելում և խնամում է ծոռը: Իսկ նրա 74 և 71 տարեկան երկու որդիներն իրենց ընտանիքներով վաղուց արտերկրում են: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով` Վարազդատ Մանուկյանը գյումրեցի ամենատարեց տղամարդն է:
Կենտրոնի պատրաստած տեսանյութում ամենատարեց գյումրեցին խոսում է ոչ միայն այս պահին իրեն հուզող համար մեկ խնդրի, այն է` բակի` վաղուց մի փոքր թեքվածություն ունեցող, հին քաղաքին հատուկ հաստությամբ կառուցված պատի վերանորոգման անհրաժեշտության, այլ նաև քաղաքի անցած օրերի անցուդարձի մասին: Վարազդատ Մանուկյանը պարբերաբար այցելում է քաղաքապետարան` իր բակի պատի վերանորոգման ակնկալիքով: Առավել մանրամասն` տեսանյութում: