|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ադրբեջանական պատվիրակությունը, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան. հայտնում է АПА-ն:
Աշխատանքային այցի նպատակն է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների՝ Թբիլիսիում կայանալիք գագաթաժողովին մասնակցելը։ «Թբիլիսյան գագաթաժողով-2014» միջոցառումը կայանալու է Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շենքում։
Գագաթաժողովի ընթացքում քննարկվելու են տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում 20-ամյա համագործակցության արդյունքները։ Նախատեսված են նախագահների երկկողմ և եռակողմ հանդիպումներ։