|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30֊31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան։ Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովուրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։ Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»։