|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ապրիլի 29-ին Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր և ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել։ Որոշ տեղեկություններով, նա առանձնապես դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, և դա է եղել հարսանիք չգնալու պատճառը»,–գրում է «Հրապարակ» թերթը և հավելում, որ Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել՝ իր էլիտար շենքերից մեկում։
Ըստ թերթի աղբյուրի` Ծառուկյանը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, և էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է։ Ըստ նույն աղբյուրի` Ծառուկյանը միայն շատ մերձավոր կուսակիցներին է բնակարաններ նվիրում, մյուսներին առաջարկում է մատչելի գներով, և «երբ ուզեն՝ փակվեն»։
Հարսանիքին չի մասնակցել նաև Ներսիկի քավոր Ռուբեն Հայրապետյանը, որը, սակայն, ավտոմեքենա է նվիրել սանուհուն։