|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ Սամվել Հովհաննիսյանը, ով 2001-2006 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, դատարանի՝ այսօր հրապարակած դատավճռով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, Սամվել Հովհաննիսյանին անպարտ ու դատարանով արդարացված ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության նախապատրաստությունը կազմակերպելը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության նախապատրաստությունը կազմակերպելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, Սամվել Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց և, ընդհանուր առմամբ, դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:
Խարդախության դրվագով` հօգուտ երկու տուժողների Ս.Հովհաննիսյանից պետք է բռնագանձվի շուրջ 42 մլն դրամ:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր Ս.Հովհաննիսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: